Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել
17.10.2019 | 21:24

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել՝ հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները՝ ամփոփելով տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ, եռօրյա այցը: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը միջնորդներին տեղեկություններ են փոխանցել Աշխաբադում՝ ԱՊՀ խորհրդի նիստում տեղի ունեցած վերջին զրույցից, ներկայացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորումն առաջ տանելու իրենց գաղափարները: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի համանախագահները նաև ողջունել են հատուկ մարդասիրական և անվտանգության միջոցառումներ ներդնելու հեռանկարը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ